Եթե Ձեր համակարգիչը միանում է այնքան երկար, որ դուք այդ ընթացքում մեկ գավաթ սուրճ խմելու և ընկերների հետ սիրած ֆուտբոլային թիմի խաղը քննարկելու ժամանակ ունեք, ապա  ամենայն հավանականությամբ եկել է ձեր բազմաչարար համակարգիչը ֆորմատավորելու ժամանակը։

Հետևելով ստորև բերված գործնական խորհուրդներին դուք կկարողանաք արագ, հեշտ և գրագետ կատարել ձեր անփոխարինելի ընկերոջ ֆորմատավորումը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ ձեր համակարգչի կոշտ սկավառակի համապատասխան հատվածը կամ հատվածները ֆորմատավորելուց հետո դրանց վրա զետեղված բոլոր տվյալերը՝ այդ թվում լուսանկարները, տեսահոլովակները, փաստաթղթերը և մյուս տեսակի բոլոր ֆայլերը՝ ջնջվելու են։ Որպես կանոն, ֆորմատավորված կոշտ սկավառակից ֆայլերը վերականգնել չի  լինում, կամ լինում է՝ մասամբ, կամ հատուկ և թանկարժեք տեխնիկական միջոցների կիրառությամբ։

Հաշվի առնելով ասվածը, համակարգչի ֆորմատավորման հետ կապված ողջ պատասխանատվությունը կրում եք միայն դուք, կամ այն անձը, ով կատարում է ձեր համակարգչի ֆորմատավորումը, իսկ եթե վստահ չեք ձեր ուժերում կամ պարզապես չունեք ժամանակ՝ վստահեք ձեր համակարգչի տեխնիկական սպասարկումը մասնագետի։

Եվ այսպես սկսեցինք։

1․ Նախ և առաջ անհրաժեշտ է մաքրել ձեր համակարգչի կոշտ սկավառակը տարատեսակ  վարակներից և լրտեսող ծրագրերից, որպեսզի վերաֆորմատավորումից հետո նախորոք արտաքին կրիչի վրա տեղափոխած ձեր ֆայլերը վերստին համակարգիչ վերադաձնելիս՝ դրանց հետ միասին չտեղափոխեք նաև նույն վարակված ֆայլերը 🙂

Բեռնեք Kaspersky Virus Removal Tool անվճար ծրագիրը և նշեք կոշտ սկավառակի այն հատվածները, որոնք անհրաժեշտ է հետազոտել։ Կոշտ սկավառակի սկանավորումը կտևի միջինում 30-րոպեից մինչև 2-3 ժամ՝ կախված ձեր ֆայլերի քանակից, համակարգչի աշխատունակությունից և ծրագրային կամ ֆիզիակական վնասվածքներից։

Եթե, ինչ-ինչ պատճառներով սույն գործողությունը հնարավոր չէ կատարել ձեր համակարգչի վրա, ապա կոշտ սկավառակի ողջ պարունակությունը արտաքին կրիչի վրա տեղափոխելուց հետո, կատարեք այն մեկ այլ համակարգչի օգնությամբ։

2․ Տեղափոխեք ձեզ անհրաժեշտ բոլոր ֆայլերը արտաքին կրիչի վրա։

Արտաքին կրիչի վրա ստեղծեք թղթապանակներ և անվանեք դրանք ըստ ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա բաժանված վիտուալ սկավառակների անվանատառերով(C, D,E…)։
C դիսկի ողջ պարունակությունը միանգամից և արագ տեղափոխելու համար անցեք հետևայլ ճանապարհը՝ This PC/Local disk C/Users/։ Ընտրեք անհրաժեշտ օգտատիրոջ թղթապանակը և ամբողջույթամբ copy/past արեք այն արտաքին կրիչի համապատասխան թղթապանակի մեջ։

3․ Ստուգեք Ձեր համակարգչի անունը This PC վերտառությամբ պատկերի վրա սեղմեք մկնիկի աջ ստեղնը և ընտրեք Properties տողը, բացված պատուհանի մեջ գտեք Computer name, domain and work group բաժինը և արտագրեք բաժնի բոլոր տողերը, այդ թվում Work group անունը կամ Domain անունը, եթե Ձեր համակարգիչը աշխատում է դոմեյն տիրույթում։

4․ Տեղափոխեք Ձեր համակարգչի ֆոնտերը։ Դա անելու համար անցեք դեպի Start/Control Panel/Font թղապանակը և copy/past արեք դրա պարունակությունը արտաքին կրիչի համանուն թղթապանակի մեջ։

5․ Արտագրեք Ձեր ինտերնետային միացմումներն ապահովող լոկալ ցանցի IP, Gateway, Subnet Mask  և DNS հասցեները, իսկ եթե օգտվում եք նաև WiFi-ից, ապա նաև արտագրեք դրա ցանցային տվյալները և գաղտնաբառը։

5․1․ Լոկալ ցանցի տվյալներն իմանալու համար մկնիկի աջ ստեղնով սեղմեք ձեր էկրանի ձախ ներքին հատվածում ցուցադրված ցանցային ադապտորի նշանի վրա և անցեք հետևայլ –ճանապարհը՝ Open network and sharing center/Change adapter settings/Ethernet/Internet Protocol Version 4 (TCP/IPv4)

WiFi տվյալներն ու գաղտնաբառը իմանալու համար կատարեք նույն գործողությունները և համապատասխան պատուհանում մկնիկի ձախ ստեղնող ընտրեք WiFi-ի պատկերանշանը, բացված ցանկից ընտրեք Status/wireless properties/Connection բաժինը և արտագրեք՝ Name և SSID տողերը, ապա անցեք security հատվածը և սեղմեք Show characters վանդակի վրա, որպեսզի արտապատկերվի WiFi ցանցի գաղտնաբառը, եթե այն նշանակված է։

5․2 Արտագրեք ձեր համակարգչի ռեգիոնալ նշանակությունները՝ Start/Control Panel/Region/

  • Formats
  • Location
  • Administrative-change system location

5․3 Պահեք Ձեր համակարգչի բոլոր դրայվերները։ Դա անելու համար բեռնեք, օրինակ՝ DriverBackup! , կամ Double Driver , կամ՝ drivermagician

5․4 Ստուգեք այն ծրագրերի ամբողջական ցանկը, որոնք օգտագործում եք։ Դա անելու համար անցեք՝  Control PanelAll Control Panel ItemsPrograms and Features ճանապարհով։

5․6 Print Screen արեք Ձեր դեսկտոպը, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանաք համեմատել դրա պարունակությունը նախկինի հետ։

5․7 Ստուգեք բոլոր արտաքին սարքավորումների միացումները՝ պրինտեր, սկաներ և այլ։

5․8 Պահեք Ձեր դիտարկիչների բուքմարկները՝

5․9 Պահեք Ձեր Էլ փոստի հաշվիվներն ու էլեկտրոնային նամակները։

5.10 Ստուգեք օպերացիոն համակարգի բիթային պատկանելիությունը՝ 32bit կամ 64bit

5-րդ կետում ներկայացված գործողությունները արագացնելու համար կարող եք օգտվել  Acronis ծրագրից, որը շատ արագ և անկորուստ կարող է ամբողջությամբ կլոնավորել Ձեր համակարգչի կոշտ սկավառակի տվյալները։