Գաղտնիությունը, ամբողջականությունը եւ հասանելիությունը

Գաղտնիությունը (Confidentiality) տեղեկատվության չթույլատրված ընթերցման կանխարգելումն է:
Հաճախ ընկերությունները պատշաճ ուշադրություն չեն դարձնում իրենց հաճախորդների անհատական տցյալների գաղտնիության ապահովմանը։ Որպես դասական օրինակ բանկում հաշվեհամար ունեցող հաճախորդն է, որը ցանկանում է իր հաշվեհամարի վրա եղած գումարը գաղտնիք մնա։

Ամբողջականությունը (Integrity) տեղեկատվության չարտոնված ձևափոխման կանխարգելմուն է, կամ նվազագույնը՝ կատարված ձևափոխության հայտնաբերումը։
Նշված բանկը պարտավոր է ապահովել նվաճ հաճոխորդի հաշվեհամարի ամբողջականությունը/անձռնմխելիությունը, որպեսզի այն չլացվի կամ պակասի երորդ կողմի ներգործության պարագայում։
Տեղեկատվության գաղտնիությունն ու ամբողջականությանը միևնույն բանը չէն։ Հաճախակի պատահում է, որ տեղեկատվությունը դառնում է “անըթերնելի” սեփականատիրոջ համար, բայց հասնաելի՝ երերոդ կողմի կողմից ձևափոխություն իրականացնելու համար, ինչը խախտում է տեղեկատվության ամբողջականությունը։ Այս պարագայում, Երորդ կողմը կարող է նույնիսկ չիմանալ ինչ ձևափոխություն է նա իրականացնում՝ հաճախ պարզապես տեղեկատվության խեղաթյուրմն արդեն բավարար է։

Հասանելիություն (Availability) Ծառայության մերժումը, կամ DoS(Denial of service), հարձակումները համեմատաբար վերջերս են սկսել լուրջ գլխացանք պատճառել ՏԱ մասնագետներին: Այս տիպի հարձակումները նպատակ ունեն նվազեցնել տեղեկատվության մատչելիությունը: DoS հարձակումների աճի արդյունքում, տվյալների հասանելիության ապահովումը դարձել է տեղեկատվական անվտանգության հիմնարար խնդիրներից մեկը:
Եթե վերոնաշյալ բանկը չապահովի իր հաճախորդի տվյալների մշտական հասանելիությունը նրա համար, Հաճախորդը ի վերջը կվերանայի իր պայմանագիրը բանկի հետ և իր ակտիվները կտեղափոխի մեկ այլ բանկ, որի արդյունքում երկու կողմերն էլ տույժեր կկրեն։

Գաղտնիությունը, ամբողջականությունն ու հասանելիությունը ՏԱ համակարգիչ սկիզբն են միայն։ Ինչպես է Հաճախորդը մուտք գործում համակարգիչ, ինչպես է համակարգիրը “հասկանում”, որ հենց  իր տերն է մուտք գործել համակարգիչ։ Ինչպես է օնկայն բանկային համակարգը հասկանում որ հենց այդ հաճախորդն է մուտք գործել իր բանկային էջ։