DMZ-ը (demilitarized zone, երբեմն նաև՝ perimeter network կամ screened sub net) ֆիզիկական կամ ծրագրային ենթացանց է, որը կիրառվում է լոկալ ցանցի պաշտպավածության մակարդակը բարձրացնելու նպատակով։ Երբ ակտիվացվում է DMZ-ը՝ ընկերության համակարգիչները և սերվերները “տեղակայվում են” Firewall-ից “առաջ”՝ ստեղծելով երկու՝ ծրագրապես իրարից բաժանված ցանցային միջավայրեր։

Փորձենք հասկանալ, թե ինչպե՞ս է աշխատում DMZ-ը։

Կարդալ ավելին

Այս հոդվածում կպարզենք, թե ինչո՞ւ է կառուցքավորված մալուխային համակարգը (Structured Cabling System) համարվում ցանկացած ձեռնարկության լոկալ ցանցի կարեւորագույն տարրերից մեկը: Որքա՞ն է կազմում ԿՄՀ-ի անմիջական ծախսը՝ ՏՏ-ի ընդհանուր ծավալում: Ի՞նչ վտանգներ ունի ԿՄՀ-ի առանձին տարրերի սխալ ընտրությունն ու ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դրա սխալ մոնտաժը:  

Firewall-ը՝ ծրագրային կամ ապարատային, կամ այդ երկուսի համադրությամբ աշխատող մի գործիք է, որը զտում եւ վերահսկում է համակարգչային ցանցի հոսընթացը՝ սահմանված չափանիշների հիման վրա: Այն տեղակայվում է պաշտպանված ներքին ցանցի եւ պոտենցիալ վտանգավոր համարվող՝ արտաքին ցանցի միջեւ: Այն գործարկվում է առանձին մոդուլների տեսքով՝ երթուղիչներում և/կամ ցանցային բաժանարարներում կամ որպես առանձնացված միավոր-սարք: