Վաղուց անցել են այն ժամանակները, երբ կապ հաստատելու համար մենք օգտվում էինք բացառապես անալոգային հեռախոսներից։ Տեխնոլոգիական առաջընթացն այսօր հնարավորություն է տալիս կազմակերպել գրասենյակի հեռահաղորդակցությունը  բազմաֆունկցիոնալ թվային տեխնիկայի միջոցով, որոնցից ամենատարածվածը VoIP համակարգերն են։

Բազմաթիվ ռեստորաններ, առեւտրի կետեր, հյուրանոցներ, զվարճանքի կենտրոններ և բանկեր տրամադրում են անվճար wifi, հավատալով, որ այդպես ավելի արժեքավորված ծառայություն են մատուցում իրենց հաճախորդներին։ Բայց որքա՞ն արժեքավոր է անվճար wifi ծառայությունը հենց բիզնեսի համար։ Խելացի բիզնեսն ուղղակի wifi չի տրամադրում, այլ իրականացնում է wifi marketing, որը խթանում է բիզնեսի առաջխաղացումը, մեծացնում բրենդի ճանաչելիությունը, ամրապնդում հաճախորդների հավատարմությունը։