ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Իրավական տեղեկատվություն

Նախքան այս կայքում տեղադրված տեղեկությունը օգտագործելը («Կայք»), խնդրում ենք ծանոթանալ առկա կանոնների հետ («Կանոններ»): Այցելելով Կայքը և օգտագործելով պարունակվող տեղեկատվությունը, Դուք համաձայնվում եք տվյալ Կանոնների հետ, առանց որևէ սահմանափակումների և վերապահումների:

© “ԴեյթաՔոմ” ՍՊԸ

Բովանդակություն

Այս կայքը պարունակում է տեղեկատվություն ՏՏ ծառայությունների, ինչպես նաև ԴեյթաՔոմ ՍՊԸ-ի տարբեր գովազդային ծրագրերի վերաբերյալ: Այս կայքում ներկայացված ծառայությունները և ապրանքները առաջարկվում են վաճառքի բացառապես Հայաստանի տարածքում, այնպես ինչպես կայքում տեղակայված գովազդային պատկերները և հոլովակները, որոնք նույնպես Հայաստանի համար են:

Այս կայքի ողջ տեղեկատվությունը ներկայացված է զուտ ինֆորմացիոն նպատակով: Կայքում ներկայացված տեղեկատվությունը ամբողջական չէ: Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ԴեյթաՔոմ-ի Լիազորված Ներկայացուցչին, կամ Լիազորված Գործընկերներին:

“ԴեյթաՔոմ” ՍՊԸ-ն լիազորություն ունի ցանկացած պահին փոփոխություններ կատարել սույն Կայքում, այդ թվում փոփոխել մոդելների, սարքավորումների և տեխնիկական տվյալների տեղեկատվությունը: Ավելի մանրամասն տեղեկատվության համար կարող եք դիմել ԴեյթաՔոմ-ի Լիազորված Ներկայացուցիչներին կամ Լիազորված գործընկերներին:

Գներ և այլ տեղեկատվություն ԴեյթաՔոմ-ի ծառայությունների վերաբերյալ

ԴեյթաՔոմ-ի ծառայությունների գների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվել է միայն ինֆորմացիոն նպատակով: Նշված գները առաջարկված մանրածախ գներ են (եթե Կայքի համապատասխան բաժնում նշված չէ ուրիշ գին) և կարող են տարբերվել ԴեյթաՔոմ-ի Լիազորված Ներկայացուցչի և/կամ Լիազորված Գործընկերների առաջարկած իրական գներից: ԴեյթաՔոմ-ի որևէ ծառայության ձեռք բերումը իրականացվում է անհատական պայմանագրին համապատասխան:

Կայքում ներկայացված ԴեյթաՔոմ-ի  ծառայությունների տեխնիկական տվյալները և սարքավորումները կարող են տարբերվել Հայաստան ներմուծված մատակարարների տեխնիկական տվյալներից և սարքավորումներից:

ԴեյթաՔոմ-ի ցանկացած ծառայության վերաբերյալ տեղեկատվությունը չի հաստատում, որ այդ արտադրանքը ներկայացված է վաճառքի ԴեյթաՔոմ-ի Լիազորված Ներկայացուցիչների կամ Լիազորված Գործընկերների կողմից:

ԴեյթաՔոմ-ի ծառայությունների բնութագրերի վերաբերյալ մանրամասները ստացվել են իդելական պայմաններում` հաշվի չառնելով շահագործման տեղանքի ազդեցությունը` ներառյալ եղանակային և այլ պայմանները, որոնք կարող են ազդել ծառայության որակի վրա: Ծառայության իրական որակը կարող է տարբերվել ներկայացվածից և որոշվում է միայն փորձնական կամ փորձաքննական ճանապարհով:

Կայքում նշված գները, սարքավորումները, տեխնիկական տվյալները և ԴեյթաՔոմ-ի ծառայությունների վերաբերյալ այլ տեղեկատվություները կարող են փոխվել ցանկացած պահին` առանց նախորոք սպառողին զգուշացնելու:

ԴեյթաՔոմ-ի ծառայությունների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ԴեյթաՔոմ-ի Լիազորված Ներկայացուցչին և/կամ AdminFor.Net-ի Լիազորված Գործընկերին:

“cookie” (կուկի) տեխնոլոգիա (օգնում է հետևել այս կայք օգտատերերի այցելությունների հաճախակիությանը)

“AdminFor.Net” ՍՊԸ-ն օգտագործում է կուկի տեխնոլոգիան որպեսզի հետազոտի Կայքի այցելուների գրանցման ակտիվությունը, գնահատի Կայքի աշխատանքի արդյունավետությունը – այդ ամենը կատարվում է կայքի աշխատանքը կարգավորելու նպատակով, դարձնելով այն ավելի հարմարավետ Օգտատերերի համար: “AdminFor.Net” ՍՊԸ-ն չի գրանցում, չի պարունակում և չի օգտագործում որևէ անձնական տեղեկություն Ձեր մասին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ դուք կարող եք Ձեր բրաուզերը կարգավորել այնպես, որ այն չընդունի կուկիները, կամ տեղեկացնի Ձեզ դրանց մասին:

Տեղեկություններ այցելուների մասին/այցելուների մուտք

“ԴեյթաՔոմ” ՍՊԸ-ն կարող է հավաքագրել և կիրառել օգտատերերի անձնական տեղեկատվությունը բացառապես հաճախորդների սպասարկման որակի կատարելագործման, Կայքի բարելավման և Կայքի այցելությունների վիճակագրության համար: “ԴեյթաՔոմ” ՍՊԸ-ն համապատասխան անվտանգության միջոցներ է ձեռնարկում տվյալների հավաքագրման, պահպանման և մշակման համար՝ պաշտպանելով դրանք չլիազորված մուտքերից կամ փոխանցումից երրորդ անձանց:

“ԴեյթաՔոմ” ՍՊԸ-ն պարտավորվում է օգտագործել, պահպանել և մշակել Կայքի օգտատերերի մասին տեղեկատվությունը` հաշվի առնելով Հայաստանի անձնական տվյալների վերաբերյալ սահմանադրական օրենքը:

Դրա հետ մեկտեղ “ԴեյթաՔոմ” ՍՊԸ-ն իրավունք ունի ժամանակ առ ժամանակ ստուգել այցելուների թողած տեղեկությունները և ջնջել դրանք Կայքից` առանց պատճառը բացատրելու:

Հեղինակային իրավունքների քաղաքականություն

Տվյալ կայքում տեղակայված տեղեկատվության (տեքստային, գրաֆիկական, տեսալսողական և այլն) կիրառումը կարող է իրականացվել համապատասխան հեղինակային և ինտելեկտուալ պատկանելության վերաբերյալ Հայաստանի օրենքի, ինչպես նաև ըստ գործող կանոնների: Կայքում տեղակայված տեղեկատվությունը կարող է կիրառվել միայն ոչ կոմերցիոն (անձնական, ուսումնական, հետազոտական և այլ) նպատակներով: Կայքի այցելուներն իրավունք չունեն տեղեկատվությունն օգտագործել որևէ կոմերցիոն նպատակով, ինչպես նաև իրավասու չեն կիրառել, փոխել, տարածել կամ տպագրել տեղեկատվությունը թե լրիվ, թե մասնակի` առանց “ԴեյթաՔոմ” ՍՊԸ-ի կողմից նախնական գրավոր թույլտվության:

Կայքի տեղեկատվության պատճենահանումն ու տվյալների և հաղորդագրությունների ցիտումը թույլ է տրվում միայն համապատասխան կայքի ակտիվ հղման առրակությամբ, որպես տեղեկատվության աղբյուր, դրա հետ մեկտեղ թույլ չի տրվում պատճենահանվող և նյութի ոչ մի տեսակ փոփոխություն, լրացում կամ կրճատում: Կայքի դիզայնը, կառուցվածքը, պատկերավորումը, գրաֆիկան և այլ էլեմենտները պաշտպանված են Հայաստանի սահմանադրական օրենքով և նույնպես չեն կարող կիրառվել լրիվ, թե մասնակի այլ նոր տեղեկատվական օբյեկտներ ստեղծելու և այլ նպատակներով, ինչպես նաև չեն կարող տարածում գտնել պատճենահանման միջոցով որևէ տեսակի կրիչների միջոցով` առանց “ԴեյթաՔոմ” ՍՊԸ-ի թույլտվության:

Ապրանքանիշերը

Կայքում նշված բոլոր ապրանքանիշերը, լոգոտիպերը և սպասարկման նշանները համապատասխան ընկերությունների սեփականությունն են: Արգելվում է օգտագործել տվյալ նշանները այլ Կայքերում` առանց ընկերության գրավոր համաձայնության:

Հիպերհղումներ

Կայքի հիպերտեքստային հղումով անցնելիս, Դուք լքում եք մեր Կայքը: “ԴեյթաՔոմ” ՍՊԸ-ը պատասխանատվություն չի կրում այլ կազմակերպությունների տրամադրված տեղեկության ճշգրտության համար: Հղումներն այլ կայքերում ստեղծված են օգտատերերի հարմարավետության համար, բայց դա չի նշանակում, որ “ԴեյթաՔոմ” ՍՊԸ-ը պատասխանատվություն է կրում կամ հավանություն է տալիս տվյալ կայքերի բովանդակությանը:

Պատասխանատվության սահմանափակում

“ԴեյթաՔոմ” ՍՊԸ-ն իր ամբողջ ուժն է ներդնում կայքում զետեղված տեղեկատվության ճշգրտությունն ապահովելու համար: Դրա հետ մեկտեղ “ԴեյթաՔոմ” ՍՊԸ-ն չի երաշխավորում կայքում զետեղված ողջ տեղեկատվության լիարժեքութունը, ամբողջականությունը կամ ճշգրտությունը, պատասխանատու չէ անճշտությունների, հնարավոր սխալների կամ այլ թյուիմացությունների համար, որոնք ներկայացված են կայքում, նաև չի երաշխավորում, որ կայքի տեղեկատվությունը միշտ կներկայացվի ժամանակին ու, որ կայքը միշտ կաշխատի անխափան: Ներկայացված կայքն ու նրանում առաջարկվող ողջ տեղեկատվությունն ու նյութերը ձեզ են ներկայացվում ԻՆՉՊԵՍ ԿԱ-ի սկզբունքով, այսինքն` առանց սահմանափակման և ցենզուրայի, ինչպես նաև առանց երաշխիքի:

“ԴեյթաՔոմ” ՍՊԸ-ն պատասխանատու չէ ոչ բարենպաստ հետևանքների, ինչպես նաև ցանկացած կորուստի համար, որոնք կարող են առաջանալ կայքի կիրառման ընթացքում` ներառյալ ցանկացած տեսակի կորուստ, որ կարող է ի հայտ գալ համակարգչային վիրուսների պատճառով կայքի տեղեկատվության կիրառման ժամանակ, որոնք կարող են վնասել ձեր համակարգիչը:

Կանոնների թարմացում

“ԴեյթաՔոմ” ՍՊԸ-ն իրավունք է վերապահում վերանայել, փոփոխել և լրացնել Կանոնների իրական համաձայնագիրը ցանակացած պահին` առանց նախորոք զգուշացնելու: Նման փոփոխությունները անմիջապես հայտնվում են Կայքում: Օգտատերերիին խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ այցելել այս էջ`Կանոնների հնարավոր փոփոխությունների մասին տեղեկություն ստանալու համար: Կանոնները փոփոխելուց հետո կայքի նյութերը օգտագործումը նշանակում է, որ այցելուները ծանոթ են փոփոխված Կանոններին և ընդունում են դրանք: